հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ԵՄ

Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ԵՄ

 
 

Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, շուրջ 4 միլիոն մարդ երկրում ներքին փախստական Է դարձել: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդարանի զարգացման կոմիտեի ղեկավար Թոմաս Տոբեն՝ հանդես գալով արտաքին գործերի կոմիտեի հետ կայացած արտակարգ համատեղ ունկնդրումների ժամանակ։

Երաշտների, COVID-19-ի համավարակի եւ մարտական գործողությունների հետեւանքով Աֆղանստանում այդ երկրի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, գրեթե 4 միլիոնը դարձել Է ներքին տեղահանված անձ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

  • Կիսվել: