Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճում է
Աֆղանստանի արեւմուտքում գտնվող Հերաթ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,4 հազարը, հայտնում է Աղետների կառավարման նախարարության նահանգային վարչությունը։
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրաշարժից տուժել են ընդհանուր առմամբ 20 գյուղերի բնակիչներ։
2440 մարդ վիրավորվել է, 2445 մարդ՝ զոհվել։