երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աֆղանստանում անհայտ անձինք առեւանգել են ուկրաինական ինքնաթիռը

Աֆղանստանում անհայտ անձինք առեւանգել են ուկրաինական ինքնաթիռը

Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը պատմել Է, որ անցյալ շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք Է ուկրաինացիներին տարհաներ Աֆղանստանից, առեւանգել են անհայտ անձինք եւ դրանով ուրիշ ուղեւորների տարել Իրան։

 Օգոստոսի 23-ի երեկոյան Աֆղանստանից տարհանվող քաղաքացիներով երրորդ ինքնաթիռն Է ժամանել Է Ուկրաինա, որի մեջ եղել Է 98 ուղեւոր, որոնց թվում՝ Ուկրաինայի 41 քաղաքացի:
 
«Մեր ինքնաթիռն առեւանգել են այլ մարդիկ: Օգոստոսի 17-ին մեզնից փաստորեն գողացել են ինքնաթիռը. այն ուկրաինացիներին տանելու փոխարեն անհայտ ուղեւորների խմբով թռել Է Իրան»,-Ենինը պատմել Է «Գրոմադսկե ռադիո»-ին («հանրային ռադիո»), սակայն չի ճշտել, թե ինչով Է ավարտվել միջադեպը:
 
Նրա խոսքը օգոստոսի 24-ին մեջբերվում Է ռադիոյի կայքում: «Քաղաքացիներին տարհանելու մեր հաջորդ երեք փորձերը նույնպես չեն հաջողվել, քանի որ մեր ուղեւորները չեն կարողացել հայտնվել օդանավակայանի տարածքում»,-հավելել Է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը: Ենինը նշել Է, որ վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ դիվանագիտական ծառայությունը՝ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի գլխավորությամբ, աշխատել Է «քրաշ-թեստի» ռեժիմով:
 
Ներկայում Աֆղանստանի բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, որը բռնատիրել Է իշխանությունն Աֆղանստանում: Օտարերկրյա քաղաքացիների եւ արտասահմանյան ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում Է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների զինվորականները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: