կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Աֆղանստանի նախագահը չի բացառում իր հրաժարականը

Աֆղանստանի նախագահը չի բացառում իր հրաժարականը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին դիտարկում է իր հրաժարականը, ինչպես նաեւ երկրից հեռանալու հնարավորությունը, տեղեկացնում է News18-ը:

Նշվում է, որ Հանին իր հրաժարականը դիտարկում է հրադադարի ծրագրի շրջանակներում, որը կառավարությունը փորձում է առաջարկել «Թալիբան» արմատական շարժմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թալիբների ներկայացուցիչը հայտնել էր, որ «Թալիբան» շարժման զինյալներն Աֆղանստանի 34 նահանգների վարչական կենտրոններից 21-ն իրենց վերահսկողության տակ են վերցրել:

  • Կիսվել: