ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԷՄԳ նոր տնօրենը մոտ ապագայում Իրան կայցելի

ԱԷՄԳ նոր տնօրենը մոտ ապագայում Իրան կայցելի

Այսօր ԱԷՄԳ նոր գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Իրան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ԱԷՄԳ գլխավոր համաժողովը հատուկ նիստում հաստատեց Գրոսիի նշանակումը գործակալության նոր ղեկավարի պաշտոնում։

Նշվում է, որ նա պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 3-ին։

Լրագրողների հետ զրույցում Գորոսին ասել է. «Չգիտեմ, թե երբ տեղի կունենա այցը Իրան, բայց կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»:

ԱԷՄԳ նոր տնօրենը նշել է, որ չի ցանկանում խոսել հստակ ամսաթվի մասին, քանի որ դեռ չի քննարկել իր այցը իրանական կողմի հետ։ Նա ասել է. «Շատ շուտով կլինեն շփումներ Վիեննայում Իրանի դեսպանի եւ Թեհրանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ մենք կսկսենք պլանավորել»:

 

  • Կիսվել: