երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Իրան

ԱԷՄԳ-ի ղեկավարը ժամանել է Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ երկրի և գործակալության միջև ապագա համագործակցության շուրջ բանակցությունների նպատակով, տեղեկացնում է Mehr-ը։

Իրանի ազգային հեռուստատեսությունը ցուցադրել է Գրոսսիի՝ Թեհրանի օդանավակայանի տերմինալ ժամանման կադրերը։

Ժամանելուն պես Գրոսսիին դիմավորել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ներկայացուցիչը։

 

  • Կիսվել: