հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կստեղծեն համատեղ խորհրդարանական վեհաժողով

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կստեղծեն համատեղ խորհրդարանական վեհաժողով

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների պատգամավորները պայմանավորվել են համատեղ խորհրդարանական վեհաժողով ստեղծելու շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունից։

«Մենք կարևոր որոշում ենք կայացրել, որ կսկսենք աշխատանքները Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ: Դա մեր խորհրդարանական հարաբերությունները կբարձրացնի որակապես նոր մակարդակի»,-ասել է  Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: