կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ադրբեջանը ՌԴ-ի դեմ փաստաթղթեր է պատրաստում`AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված միջազգային դատարաններ դիմելու համար. Ալիև

Ադրբեջանը ՌԴ-ի դեմ փաստաթղթեր է պատրաստում`AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված միջազգային դատարաններ դիմելու համար. Ալիև

AZAL-ի օդանավի կործանման համար Ադրբեջանը Ռուսաստանի դեմ միջազգային հայց է նախապատրաստում։ Այս մասին օկուպացված Արցախում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«ՌԴ ՔԿ-ն 7 ամիս ասում է՝ հետաքննությունը շարունակվում է։ Նման դիրքորոշումն արդյունավետ չէ»,-ասել է նա:

Ալիևը  նաև հիշեցրել է, որ մալայզիական «Բոինգի» աղետի հետաքննությունը շարունակվել է ավելի քան 10 տարի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նույնպես պատրաստ է սպասել այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ 

  • Կիսվել: