հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը. ԵԽ պատգամավոր

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը. ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նաթալի Լուազոն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասցեական հայտարարություններով հանդես գալու կոչ է արել:

«Ահա։ Դժվար չէ ասել։ Պաշտոնական հաղորդագրությունների անհանգստացող հեղինակնե՛ր, օրինակ վերցրեք Freedom House-ից: Մեր բոլորի անունից խնդրեք Ադրբեջանին ստանձնել պատասխանատվությունը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման սահմանափակումը»,- գրել է Լուազոն Twitter-ի իր միկրոբլոգում՝ կիսվելով միջազգային իրավապաշտպան կազմակերպության գրառմամբ:

Նա ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը` վերականգնելով անարգել գազամատակարարումն Արցախի բնակիչների համար:

  • Կիսվել: