չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ միջպետական հայցեր ներկայացնել

Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ միջպետական հայցեր ներկայացնել

 Ադրբեջանը հաջորդ տարի միջպետական հայցեր է ներկայացնելու Հայաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է TASS-ը։

«Մենք պատրաստվում ենք միջպետական երկու հայց ներկայացնել Հայաստանի դեմ մի շարք միջազգային կոնվենցիաների հիման վրա։ Առաջինը վերաբերվելու է շրջակա միջավայրին հասցված վնասին։

Երկրորդը վերաբերվելու է էներգառեսուրսներին։ Ներկայում տեղի է ունենում փաստերի հավաքագրում օկուպացիայից ազատագրված տարածքներում էներգառեսուրսների ապօրինի օգտագործման եւ շահագործման վերաբերյալ»։

  • Կիսվել: