Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
Ադրբեջանը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա: Օգնությունը ներառում է գեներատորներ, տրանսֆորմատորներ և մալուխներ՝ էներգետիկ համակարգը ռուսական հարձակումներից հետո վերականգնելու համար: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը։
«Խորին շնորհակալություն Ադրբեջանի նախագահին, կառավարությանը և ժողովրդին»,-նշել նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել էր 2 միլիոն դոլար հատկացնել տեղական արտադրության էլեկտրական սարքավորումների գնման և Ուկրաինա առաքման համար։


