երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ադրբեջանը կկրկնապատկի գազի արտահանումը Եվրոպա. Ալիև

Ադրբեջանը կկրկնապատկի գազի արտահանումը Եվրոպա. Ալիև

Ադրբեջանը կընդլայնի Եվրոպա գազի մատակարարման աշխարհագրությունը, քանի որ արդյունահանումը մեծանում է։

Այս մասին CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Անցյալ տարի մենք Եվրահանձնաժողովի հետ ստորագրեցինք փաստաթուղթ՝ կրկնապատկելու գազի արտահանումը եվրոպական շուկա, և այդ նպատակին կհասնենք հինգ տարվա ընթացքում։ Դա հնարավոր է, թեև հեշտ չի լինի: Այո, Ադրբեջանը բնական գազի այնքան էլ մեծ մատակարար չէ, բայց մենք ունենք մեր սեփական շուկան Արևելյան և Հարավային Եվրոպայում։ Եվ որքան շատ գազ արտադրենք ապագայում, այնքան ավելի կընդլայնենք մատակարարումների աշխարհագրությունը»,- ասել է Ալիևը։

2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի առևտրային մատակարարումները Եվրոպա Անդրադրիատիկ գազատարով, որը Հարավային գազային միջանցքի անբաժանելի մասն է։ 25 տարով հաշվարկված մատակարարումները նախատեսում են տարեկան ավելի քան 10 մլրդ խմ գազի արտահանում եվրոպական շուկա: Ադրբեջանի և Եվրամիության միջև 2022 թվականի հուլիսի 18-ին ստորագրված էներգետիկ ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ առաջիկա հինգ տարում Եվրոպա գազի մատակարարումները կկրկնապատկվեն՝ մինչև 20 միլիարդ խորանարդ մետր տարեկան:

  • Կիսվել: