չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ադրբեջանը խայտառակ պետություն է ՝ եվրոպական արժեքների հետ կապված՝ միայն իր նավթամուղով»․ ԵԽ պատգամավոր

«Ադրբեջանը խայտառակ պետություն է ՝ եվրոպական արժեքների հետ կապված՝ միայն իր նավթամուղով»․ ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը գրում է․

«Լեռնային Ղարաբաղում թուրքական մարդասպան դրոնների ապօրինի օգտագործումը փաստագրված է, ինչպես Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ։ Առանց գերմանական արդյունաբերության ակտիվ աջակցության, այդ դրոնների արտադրությունը անհնար կլիներ»։

Բավարական ընկերությունները մատակարարում են մարտագլխիկներ, ծրագրային ապահովում եւ դիզելային շարժիչներ:

Եվրախորհրդարանի նիստում ԼՂ հարցով պատգամավորը հայտարարել է․

«Դա ավելի լուրջ ճգնաժամ է, քան կորոնովիրուսը, երբ ժողովրդավարական հասարակությունը հարձակվում է կասետային ռումբերով ։ Դա այն է, որ երկու լռելյայնները՝ Բոսֆորը (Թուրքիա - խմբ.) և Բաքուն, անում են Լեռնային Ղարաբաղում։

Ես չէի ցանկանա շատ ժամանակ ծախսել Ադրբեջանի վրա։ Սա խայտառակ պետություն է, որը եվրոպական արժեքների հետ կապված է միայն իր նավթամուղով։ Որպես անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ ՝ ես ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: