կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի պետությունների համար հուսալի տարանցիկ երկիր է՝ դեպի Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ տանող ճանապարհին». Ալիև

«Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի պետությունների համար հուսալի տարանցիկ երկիր է՝ դեպի Թուրքիայի և Եվրոպայի շուկաներ տանող ճանապարհին». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը բացել է իր տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքը Կենտրոնական Ասիայի երկրների համար: Այս մասին նա ասել է Դուշանբեում՝ Ազգի պալատում, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ ընթացող՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ հոբելյանական խորհրդակցական հանդիպմանը:

«Մեր հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի պետությունների համար հուսալի տարանցիկ երկիր է դեպի Թուրքիայի եւ Եվրոպայի շուկաներ տանող ճանապարհին: Ոչ պակաս կարեւոր է նաեւ հակառակ ուղղությամբ տարանցումը։ Կենտրոնական Ասիայի մեր եղբայրները գիտեն, որ Ադրբեջանի ողջ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է իրենց համար»,-ասել է Ալիեւը։

Նա ընդգծել է, որ Արեւելք-Արեւմուտք երթուղով բեռնափոխադրումների աճող պահանջարկը բավարարելու համար Ադրբեջանն արդիականացնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Ալիեւի խոսքով՝ 2024 թվականին դրանով բեռնափոխադրումների հոսքը կավելացվի 1 մլն տոննայից մինչեւ 5 մլն տոննա։ Դրան զուգահեռ՝ ընդլայնվում են Բաքվի առեւտրային նավահանգստի հնարավորությունները՝ ներկայիս 15 մլն տոննայից հասնելով 25 մլն տոննայի։

  • Կիսվել: