չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն՝ Պետդումայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևի ՛՛անընդունելի հայտարարությունների՛՛ պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան տարածած հաղորդագրությունից:

Ինչպես նշվում է՝ ՛՛պատգամավորի արտահայտություններն անընդունելի են և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը՛՛:

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը նշում է, որ նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահ Օլեգ Մատվեյչևն ասել էր, որ Անկարային ու Բաքվին դուր չեն գալիս 2020 թվականին ընդունված եռակողմ հայտարարությունները, և վերջիններս ձգտում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը՝ փորձելով հայկական կողմին հրահրել պատասխան գործողությունների:

  • Կիսվել: