հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանը 2015-ից ի վեր Կոնգոյին գաղտնի վաճառել է ավելի քան 500 տոննա սպառազինություն

Ադրբեջանը 2015-ից ի վեր Կոնգոյին գաղտնի վաճառել է ավելի քան 500 տոննա սպառազինություն

Ադրբեջանը գաղտնի կերպով մեծ թվով սպառազինություն է վաճառել Կոնգոյի Հանրապետության բռնապետական ռեժիմին:

Այս մասին զեկույց է հրապարակել Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) :

Ըստ զեկույցի՝ 2015-ից ի վեր Կոնգոն Ադրբեջանից գնել է շուրջ 500 տոննա զենք, այդ թվում՝ 775 ականանետային արկեր և ավելի քան 400 արկղ հրթիռ, որոնք նախատեսված են բեռնատարները թիրախավորելու համար:

Նշվում է նաև, որ 2020-ի հունվար ամսին Մարմարա ծովի արևելյան ափին՝ Թուրքիայի նավահանգիստներից մեկում նավը բեռնվել է մեծ թվով զենք-զինամթերքով: Գրանցված լինելով Վանուատուի նավահանգստում՝ հրթիռներով ու պայթուցիկներով բեռնված նավն Ադրբեջանից ուղղություն է վերցրել դեպի Կոնգո:

Ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, Կոնգո է տեղափոխվել ավելի քան 100 տոննա սպառազինություն: Ռազմական բեռի արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ: Սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից Կոնգոյի ռեժիմին ուղարկված սպառազինությամբ բեռնված 17 նավերից վերջինն էր:

 

  • Կիսվել: