Ադրբեջանում Սերգեյ Լավրովը կհանդիպի Ալիևի ու Բայրամովի հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳ նախարարությունից։
Ադրբեջանում Լավրովը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ, ինչից հետո նախատեսվում են նաև բանակցություններ այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ընդգծվում է, որ անդրադարձ կկատարվի տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցերի։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը կմասնակցի նաև «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում. ռազմավարական գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համատեքստում» թեմատիկ համաժողովին։