հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում նոր պատերազմի պահանջարկ չկա, Ալիևը պետք է դա հաշվի առնի․ Թոմաս դե Վաալ

Ադրբեջանում նոր պատերազմի պահանջարկ չկա, Ալիևը պետք է դա հաշվի առնի․ Թոմաս դե Վաալ

Անցյալ տարի ես Բաքվում էի, եւ այնտեղ մարդիկ ավելի շատ մտահոգված էին սոցիալական հարցերով, այնտեղ նոր պատերազմի պահանջարկ չկա, եւ Ադրբեջանի նախագահը պետք է հաշվի առնի դա։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման տաղավարում, ասաց «Կարնեգի» հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։

Ուստի Ալիեւը, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ճնշում գործադրելու մարտավարություն է կիրառում, ինչն արդեն շատ վատ է։

Նա իրավիճակը շատ լարված անվանեց։ «Եթե Լաչինի միջանցքում ճանապարհը շուտով չբացվի, ապա էսկալացիա տեղի կունենա»,- կարծում է փորձագետը։

  • Կիսվել: