ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանում մեկ օրում երեք երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում մեկ օրում երեք երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում մարտի 4-ի առավոտյան ժամերին 20 րոպեում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացրել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ  Հաջիգաբուլում գրանցվել է 3,2 մագնիտուդով երկու նոր երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։ Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 10.40-ին Հաջիգաբուլի շրջանում, էպիկենտրոնը գտնվել է Շիրվան սեյսմիկ կայանից 18 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, օջախը՝ 22 կիլոմետր խորության վրա։

 

  • Կիսվել: