երկուշաբթի, դեկտեմբեր 4
4 / 12 / 2023
Ադրբեջանում խմբագիր են ձերբակալել

Ադրբեջանում խմբագիր են ձերբակալել

Ադրբեջանում ձերբակալել են  Abzas Media օնլայն-հրատարակության գլխավոր խմբագրին։ Այս մասին հայտարարել  է Սևինջ Վագիֆգիզի փաստաբանը՝ Էլչին Սադիղովը։

Նրա ձերբակալությունը տեղի  է ունեցել այսօր՝ նոյեմբերի 21-ին Բաքվի օդանավակայանում, երբ խմբագիրը վերադարձել է արտասահմանից։ Բաքվի ոստիկանությունը նրա  բնակարանում խուզարկություն է իրականացրել։

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանում ձերբակալվել էր նույն լրատվամիջոցի տնօրենը՝ Ուլվի Հասանլին։ Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության համար։

  • Կիսվել: