հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանում Իրանի դեսպանն ու Ադրբեջանի ԱԳՆ տեղակալը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանում Իրանի դեսպանն ու Ադրբեջանի ԱԳՆ տեղակալը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները:

Անդրադարձ է եղել քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համատեղ նախագծերին։

Օրակարգում են եղել Հարավային Կովկասում իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը, տարածաշրջանային գործակցության ձևաչափերը։

 

  • Կիսվել: