ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել

Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել

Թեհրանում անհետացած Ֆարիդ Սաֆարլիի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց:

Վերջինս մարտի սկզբին մեկնել էր Իրան՝ իրանցի աղջկա հետ հանդիպելու, որից հետո նրա հետ կապը կորել է։

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն նոտա էր հանձնել Թեհրանին։ Նույն կերպ Բաքուն քաղաքականացնում է Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած կենցաղային հանցագործությունը, որի հետևանքով սպանվել էր դիվանագիտական ներկայացուցչության թիկնազորի պետը։

  • Կիսվել: