երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ադրբեջանում հրազենային վիրավորումից զինծառայող է սպանվել

Ադրբեջանում հրազենային վիրավորումից զինծառայող է սպանվել

Ադրբեջանում հրազենից սպանվել է N զորամասի զինծառայող Էլնուր Մագերամովը, հայտնում է այդ երկրի Զինվորական դատախազությունը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Զինդատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է, թե զինծառայողը մահացել է դեպքի վայրից բուժհիմնարկ փոխադրվելու ճանապարհին:

Դեպքի առթիվ Գյանջայի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Այն մասին, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել միջադեպը, և որ հոդվածով է հարուցվել քրեական գործը, տեղեկություններ չեն հաղորդվում:

 

  • Կիսվել: