երեքշաբթի, հունվար 31
31 / 1 / 2023
Ադրբեջանում հետաքննում են «հանցագործությունը»՝ Իրանից հայկական արտադրանքի տեղափոխման փորձը

Ադրբեջանում հետաքննում են «հանցագործությունը»՝ Իրանից հայկական արտադրանքի տեղափոխման փորձը

Ադրբեջանում հետաքննում են «հանցագործությունը»՝ Իրանից հայկական արտադրանքի տեղափոխման փորձը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի գլխավոր մաքսային վարչության մաքսային կետում հայտնաբերվել են շինարարական աշխատանքներում օգտագործվող 24820 կոնտեյներներ եւ 1050 դատարկ ստվարաթղթե արկղեր՝ հայկական արտադրության սիլիկոնային արտադրանքի կոնտեյներների փաթեթավորման համար: Պարզվել է, որ այդ ապրանքներն ուղարկվել են Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող ընկերության կողմից Ադրբեջանում գտնվող ֆիզիկական անձի հասցեին։ Փաստի առթիվ կատարվում է մաքսային պետական կոմիտեի եւ պետական անվտանգության ծառայության համատեղ հետաքննություն։

  • Կիսվել: