Վլադիմիր Սպիվակովը Երևանում ապաքինվում է հիվանդությունից հետո
Սատի Սպիվակովան Ինստագրամում ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ Երևանում արված լուսանկար է հրապարակել։՝ նշելով, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։
Սպիվակովան, մասնավորապես, նշել է. «Իմ Հայրենիքի կենսատու օդը։ Լուսանկար նրանց համար, ովքեր անհանգստանում են ամուսնուս ապաքինման և ինքնազգացողության համար։ Շնորհակալություն քաղաքին այս կախարդական օրվա համար»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 3-ին դիրիժորին դուրս են գրել հիվանդանոցից, որից հետո զույգն ուղևորվել է Սատիի հարազատ քաղաք՝ Երևան։
Հիշեցնենք, որ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի հոսպիտալացման պատճառը եղել է թոքաբորբը։ Արտիստին հիվանդանոց էին տեղափոխել շտապօգնության մեքենայով:



