շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եկող տարի կանցկացվի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված համերգ՝ Սպիվակովի մասնակցությամբ

Եկող տարի կանցկացվի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված համերգ՝ Սպիվակովի մասնակցությամբ

Եկող տարի Գյումրու Սև Բերդ ամրոցում տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-ամյա տարելիցին նվիրված մեծ համերգ՝ աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի մասնակցությամբ: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ինքը՝ Սպիվակովը:

Նշենք, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Սպիվակովի համերգը, որի ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին: Համերգին հնչեցին հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայից:

 

  • Կիսվել: