Կուկուրելյան սենսացիոն հայտարարություն է արել Արգենտինայի դեմ եզրափակիչից առաջ
Իսպանիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան հայտարարել է Աշխարհի 2026 թվականի առաջնությունում հաղթելու դեպքում միջազգային կարիերան ավարտելու պատրաստակամության մասին, գրում է armsport.am-ը:
«Ֆուրիա ռոխան» դուրս է եկել մունդիալի եզրափակիչ, որտեղ կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանու դեմ։
«Եթե մենք հաղթենք աշխարհի առաջնությունում, ես հենց հաջորդ օրը կզանգահարեմ Լուիս դե լա Ֆուենտեին և կասեմ, որ հեռանում եմ հավաքականից։ Դու չես կարող ավելիին հասնել, եթե արդեն դարձել ես Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթող»,- Լոնդոնի «Չելսիից» վերջերս Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Կուկուրելյայի խոսքերն մեջբերում The Touchline-ը։
Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Նյու Յորքի «Մետլայֆ» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23։00-ին։



