հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանում հայրը սպանել է 27-ամյա դստերը

Ադրբեջանում հայրը սպանել է 27-ամյա դստերը

Ադրբեջանում 27-ամյա կնոջ սպանության համար ձերբակալվել է հարազատ հայրը։

Ըստ այդ երկրի դատախազության հաղորդած տվյալների՝ այսօր լուսադեմին՝ ժամը 5-ի սահմաններում, տեղեկություններ են ստացել Եդդիոյմագ գյուղի բնակիչ 1996 թվականին ծնված Սալատին Ֆաթուլաևայի սպանության վերաբերյալ։ Երիտասարդ կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հայրը՝ 1969 թվականին ծնված Գուսեյն Շուքուրովը։

Պարզվել է՝ տղամարդը դստերը դանակի մի քանի հարված է հասցրել միմյանց միջև ծագած վեճի ժամանակ։ Ընթանում է հետաքննություն։

  • Կիսվել: