շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են էներգետիկ համագործակցությունը

Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ այցն նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունը: Այցի ընթացքում ուսումնասիրվել են «SOCAR Turkey»-ի «Petkim» և «STAR» նավթավերամշակման գործարանները:

Այցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտի կարևոր հարցեր: Հատկապես կարևորվել են «SOCAR»-ի նոր ներդրումային ծրագրերը Թուրքիայում:

  • Կիսվել: