Ադրբեջանն ու Պակիստանը կարևորել են համատեղ զորավարժությունները
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպում է ունեցել Պակիստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նավիդ Աշրաֆի հետ։
Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական համագործակցության զարգացումը, համատեղ զորավարժությունների կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


