հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանն «Ադրբեջանական մաֆիայի» առաջնորդ Թուրալ Մամեդովին արտահանձնել է ՌԴ-ին

Ադրբեջանն «Ադրբեջանական մաֆիայի» առաջնորդ Թուրալ Մամեդովին արտահանձնել է ՌԴ-ին

Սանկտ Պետերբուրգ է բերվել «ադրբեջանական մաֆիայի» ղեկավար Թուրալ Մամեդովը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԿԳ գլխավոր վարչությունը Telegram-ի պաշտոնական ալիքում։

Շուտով նրան մեղադրանք կառաջադրվի։

Նախկինում երիտասարդը փախել էր Ադրբեջան, սակայն երկիրը հետագայում երիտասարդին արտահանձնեց Ռուսաստան։

Մամեդովը և ևս 15 մարդ բերման են ենթարկվել անցորդներին ծեծի ենթարկելուց հետո։ Իրավապահների տվյալներով՝ երիտասարդները հարձակվել են սլավոնական արտաքինով ռուսների վրա, որից հետո տեսանյութեր են տեղադրել Telegram ալիքում, որի ադմինիստրատորը Մամեդովն է։

Քննիչները կարծում են նաև, որ երիտասարդը հրապարակավ կոչ է արել բռնություն կիրառել անցորդների նկատմամբ։

Մամեդովին սպառնում է քրեական պատասխանատվություն մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ատելություն և թշնամություն հրահրելուն ուղղված հրապարակային գործողություններ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: