Ադրբեջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում սերժանտ է մահացել
Ադրբեջանի Եվլախի Պետական սահմանապահ ծառայության զորամասում ոչ մարտական պայմաններում սերժանտ է մահացել, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Սերժատի անունը հայտնի է՝ Ջեյհուն Նաբաթ Ալի Զադե: Տարեսկզբից նա Ադրբեջանի զինված ուժերում մահացած 9-րդ զինծառայողն է:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դեպքի վայրում այժմ կատարվում են քննչական գործողություններ: