Ադրբեջանի ու Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարար Մակա Բոչորիշվիլու հետ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդգրության՝ Բայրամովը շնորհավորել է գործընկերոջը նշանակման կապակցությամբ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների հետագա զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։