հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի ՊՆ կապալառուն մեղադրվում է միլիոնավոր դոլարների յուրացման մեջ

Ադրբեջանի ՊՆ կապալառուն մեղադրվում է միլիոնավոր դոլարների յուրացման մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կապալառուն մեղադրվում է ավելի քան 9 մլն մանաթ (ավելի քան 5 մլն դոլար) գրպանելու մեջ, որոնք բյուջեից հատկացվել էին զինամթերքների պահեստ կառուցելու համար։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ներկայում սույն մեղադրանքով դատավարություն է ընթանում։ BİNA Tikinti Kompaniyası ՍՊԸ-ի ղեկավար Ուզեիր Հասանովը մեղավոր է ճանաչվել։ Հասանովը, որը քննության տակ է գտնվում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, մեղադրվում է միջոցների մսխման եւ ծառայողական կեղծիքի մեջ։ Նրան սպառնում է 14 տարվա ազատազրկում։ Ընկերության ղեկավարին մեղադրում են այն բանում, որ 2011-2017թթ. նա լիովին չի կատարել իր պարտականությունները զինամթերքի պահեստ կառուցելու, կապի գծեր անցկացնելու եւ կահույք տեղադրելու ժամանակ, ինչպես նաեւ փաստաթղթերում բարձրացրել է գները։ Լրացուցիչ 1,8 մլն մանաթ Հասանովի ընկերությունը, ըստ մեղադրանքի, վատնել է Պատմության թանգարանում աշխատանքներ կատարելու ժամանակ։

Ինքը՝ Հասանովը, մեղքը չի ընդունում եւ նշում է, որ իրեն մեղադրանքներ են ներկայացրել առանց մանրակրկիտ հետաքննության եւ հավաստի ապացույցների։

  • Կիսվել: