երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ու Իրանի ԶՈւ ԳՇ պետը քննարկել ենն տարածաշրջանային իրավիճակն ու անվտանգության հարցերը

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ու Իրանի ԶՈւ ԳՇ պետը քննարկել ենն տարածաշրջանային իրավիճակն ու անվտանգության հարցերը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամադ Հոսեյն Բաղերիի հետ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։

Բաղերին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, թե Իրանը Ադրբեջանի հետ սահմանին կենդանի ուժ և զինտեխնիկա է կուտակում և երկրների բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները խաթարելու նպատակով տարբեր զորավարժություններ է իրականացնում, չունի իրական հիմք։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները դեմ են արտահայտվել տարածաշրջանային հարցերում օտար երկրների ներկայությանն ու միջամտությանը։ Հեռախոսազրույցի ավարտին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բաղերիին հրավիրել է այցելել Ադրբեջան։

 

  • Կիսվել: