հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը պաշտոնական այցով Իրան է ժամանել

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը պաշտոնական այցով Իրան է ժամանել

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, առանձին համակցված բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Ինչպես հաղորդում է АПА-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեի և այլ անձանց հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման ներկա իրավիճակը և հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, մեջբերում են լրատվամիջոցները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: