երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի դեսպան Ջահիթ Բահչիի հետ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։

Հանդիպման վերաբերյալ դեսպան Բահչին սոցցանցի իր էջում գրառում է արել՝ նշելով. ՛՛Հանդիպեցինք նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ, շնորհավորեցի նրան աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի կապակցությամբ: Տեղի ունեցավ արդյունավետ զրույց խաղաղության գործընթացի վերաբերյալ, քննարկեցինք տարածաշրջանային հարցեր՛՛:

  • Կիսվել: