երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանի հարձակումը հայկական հողը զավթելու ծրագրի մասն է. Ֆրենկ Փալոուն

Ադրբեջանի հարձակումը հայկական հողը զավթելու ծրագրի մասն է. Ֆրենկ Փալոուն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանիռազմական գործողությունները հայկական հողը զավթելու ծրագրի մի մասն է:

«Ադրբեջանի հարձակումը հայկական հողը զավթելու և Հայաստանի ժողովրդավարությունը քայքայելու ծրագրի մի մասն է։ Եթե շարունակենք անտեսել այս ագրեսիան, ապա Ադրբեջանն անդադար հարձակումների կգնա։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացրած օրինագծի փոփոխությունը ենթադրում է ադրբեջանական զինված ուժերի ֆինանսավորման դադարեցում»,-հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը:

Հիշեցնենք, նախօրիեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոունի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին:

  • Կիսվել: