հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանի ԳՇ պետը հանդիպել է Թուրքիայի ՊՆ պատվիրակությանը, քննարկվել է ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի ԳՇ պետը հանդիպել է Թուրքիայի ՊՆ պատվիրակությանը, քննարկվել է ռազմական համագործակցությունը

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության պատվիրակության հետ, այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության մեջ:

Ադրբեջանական կողմից ընդգծել են նման հանդիպումների ընդլայնման և փոխգործակցության անհրաժեշտությունը՝ երկու երկրների  բանակների միջև ռազմական համագործակցության ամրապնդման համար:

Հատուկ կարևորվել է ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակումը:

  • Կիսվել: