Ադրբեջանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են գործակցության հեռանկարները
Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Անդրիյ Սիբիհան:
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության հեռանկարը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների և Բաքվում կայանալիք COP29-ի շրջանակում Բաքվի և Կիևի շփումների վերաբերյալ։