շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են իրադարձություններն Արցախում

Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են իրադարձություններն Արցախում

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջեւ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, գեներալ-գնդապետ Զ.Հասանովը տեղեկացրել է գործընկերոջը այսպես կոչված տեղական բնույթի «հակաահաբեկչական միջոցառումների մասին, որոնք իրականացվում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում»։

Յա. Գյուլերը նշել է, որ այսօր Թուրքիան, ինչպես եւ միշտ, Ադրբեջանի կողքին է։

  • Կիսվել: