երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը

Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է ՌԴ կառավարության առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի հետ, հայտնել են նախարարների կաբինետից, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ հոկտեմբերի 9-ին Մուստաֆաևը հանդիպել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի հետ։

Հանդիպմանը քննարկվել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը և նավաշինության ոլորտում համագործակցության հարցեր։

  • Կիսվել: