հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու է Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Ըստ ադրբեջանական լրատվական ԶԼՄ-ների՝ այցի ընթացքում նախատեսված է նախարարի ելույթը և երկկողմ հանդիպումներ։

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նախագահությամբ։

Հանդիպմանը պետք է մասնակցեն Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները։

  • Կիսվել: