Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությունների
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող Doğu Akdeniz-2023 միջազգային զորավարժություններին, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
՛՛Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության պլանի համաձայն՝ եղբայրական երկրում է գտնվում Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմը՝ Մարմարիս քաղաքում նախատեսված Doğu Akdeniz-2023 միջազգային զորավարժություններին մասնկացելու համար՛՛,-հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից: