հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ադրբեջանցի զինվոր է զոհվել՝ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով»

Ադրբեջանցի զինվոր է զոհվել՝ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով»

Ադրբեջանի բանակում զինծառայող է զոհվել, ըստ երկրի պաշտպանության նախարարության՝ «զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման հետևանքով»: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Ռուֆաթ Աղաևի մահվան փաստով քննություն է իրականացվում:

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր երեք զինծառայողի՝ ուղղաթիռի կործանման, ևս երեքի՝ ավտովթարի հետևանքով զոհվելու մասին:

  • Կիսվել: