երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումը

Ադենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումը

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է Ադենի ծոցում իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումը հետ մղելու մասին, գրում է parstoday.com-ը:

Ծովակալ Շահրամ Իրանին, «Խաբար» ալիքին տված հարցազրույցում, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության Ալբորզը ռազմանավը երեքծաբթի օրը Ադանի ծոցում ուղեկցում էր երկու տանկերների, որոնց փորձում էին մոտենալ ծովահենների հինգ նավակներ»:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է, որ ժամանակին ձեռնարկված գործողությունների շնորհիվ, կոմանդոական խմբերի ներգրավմամբ և ծովահենների ուղղությամբ կրակ բացելու արդյունքում, ծովահենները հեռացել են տարածքից:

Նա ընդգծել է, որ ցանկացած սպառնալիք, որը նպատակ ունենա խաթարել ծովում տրանսպորտային անվտանգությունը, կստանա խիստ պատասխան:

 

  • Կիսվել: