կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Աբխազիայի նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել

Աբխազիայի նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական են տվել ընդդիմության հետ մոտ 8 ժամ տևած բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է Sputnik Աբխազիան:

Նախագահի պաշտոնակատար կդառնա փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ կառավարության ղեկավար՝ նախկին վարչապետ Վալերի Բգանբան, սակայն այս ամենը պայմանով, որ ցուցարարներն այսօր լքեն կառավարության շենքային համալիրը, հակառակ դեպքում նրանց հրաժարականները հետ կչեղարկվեն։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարները հեռանում են։ Նոր նախագահը կընտրվի արտահերթ ընտրություններում:

  • Կիսվել: