հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահի հրաժարականը

Աբխազիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահի հրաժարականը

Աբխազիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի մասին հայտարարությունը: Խաջիմբայից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այս մասին հաղորդվում է հանրապետության նախագահի պաշտոնական կայքում, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։:

«Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ քանի որ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հանուն Աբխազիայի Հանրապետությունում խաղաղության և կայունության հաստատման, համազգային համաձայնության, հայտարարում եմ փոխնախագահի լիազորությունները դադարեցնելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տևական ժամանակ է Աբխազիայում հակակառավարական ցույցեր էին ընթնաում։   

 

 

  • Կիսվել: