Աբխազիայի տարածքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել
Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վրաստանից չկառավարվող Աբխազիայի տարածքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել, գրում է aliq.ge-ն:
Ավելի վաղ Աբխազիայի դե ֆակտո պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ եղել են անօդաչու թռչող սարքերի Աբխազիայի օդային տարածք մուտք գործելու դեպքեր։
Գերատեսչությունը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն, չմոտենալ այն վայրերին, որտեղ անօդաչու թռչող սարքերը կամ դրանց բեկորներն ընկել են, չդիպչել դրանց, քանի որ կարող են պարունակել պայթուցիկ կամ ռադիոակտիվ նյութեր։


