հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Աբխազիայի և ՌԴ-ի սահմանը ժամանակավոր փակվել է. պատճառը Սոչիում ԱԹՍ-ների վտանգն է

Աբխազիայի և ՌԴ-ի սահմանը ժամանակավոր փակվել է. պատճառը Սոչիում ԱԹՍ-ների վտանգն է

Աբխազիայի և Ռուսաստանի սահմանը ժամանակավորապես փակվել է՝ Սոչիում անօդաչու թռչող սարքերի վտանգի պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետության Պետական անվտանգության ծառայության սահմանապահ ջոկատի ղեկավար Ռուսթամ Լատիպովը։

«Քաղաքացիների և ավտոտրանսպորտի անցումը Պսոու անցակետով ժամանակավորապես դադարեցվել է՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով»,-նշել է նա:

Լատիպովի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները և Պետական անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Մոսկվայի բոլոր օդանավակայաններն էին ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը։ «Շերեմետևո» օդանավակայանի մամլո ծառայությանը հայտնել էր, որ պատճառը ուկրաինական անօդաչու թռչող սարքերն են։

Հավելենք նաև, որ ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքի հարձակում։

 
 

  • Կիսվել: